Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 հազար եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին

12:51   6 նոյեմբերի, 2020

Համաշխահային հայտնիություն վայելող կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի: Այս մասին հայտնում է «Կինոաշխարհ» կայքը։

Ժապավենի պրեմիերան կայացել է Փարիզում հոկտեմբերին։

Ֆիլմի պրեմիերային հաջորդել է հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը։ Փարիզի «Կարտիե» ժամանակակից արվեստի կենտրոնում այն նախատեսվում էր շարունակել եւս 3-4 ամիս, սակայն հետաձգվել է համավարակի երկրորդ ալիքի պատճառով: Ֆրանսիայի կառավարության որոշմամբ՝ երկրում փակվել են թանգարանները, մյուս մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը, հայտնում է կայքը։

 



© NEWS.am STYLE