«Ադրբեջանի նախագահը կդատապարտվի Հաագայում պատերազմական հանցագործությունների համար». Սերժ Թանկյան

15:49   6 նոյեմբերի, 2020

«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ 53-ամյա երաժիշտը կոշտ է արձագանքում թշնամու գործողություններին՝ տարբեր հարթակներում հետեւորդներին տեղեկացնելով իրավիճակի մասին։ 

Երաժիշտն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտն ու Շուշին ինտենսիվ կրակի տակ պահելուն։ «Կրկին պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի հայության։ Սա տեղի է ունենում 40 օր շարունակ։ Ադրբեջանի նախագահը կդատապարտվի Հաագայում պատերազմական հանցագործությունների համար»,- գրել է նա։

Ի դեպ, «System of a down»-ը 15 տարվա դադարից հետո երկու նոր երգեր է թողարկել, որոնք նվիրված են Արցախին։ «Rolling Stone» ամսագիրը եւս անդրադարձել է «Protect the Land» եւ «Genocidal Humanoidz» երգերի թողարկմանը՝ նշելով, որ դրանց եկամուտները կուղղեն հայերին աջակցություն ցուցաբերելուն։ Պարբերականը նշել է՝ վերջին՝ «Hypnotize» երգի թողարկումից 15 տարի է անցել, սակայն սկսված պատերազմը կրկին միավորել է նրանց։



© NEWS.am STYLE