«Որ էդքան ուզում են իմ հետ նկարվեն, էլ չեմ ուզում դառնալ ոստիկան, դառնալու եմ դերասան»․ դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը՝ Շուշիի հայտնի եռյակ եղբայրներից` հրաշամանուկ Արսենի հետ

10:19   7 նոյեմբերի, 2020

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հետեւյալ գրառումը․

View this post on Instagram

A post shared by Tatev Hovakimyan (@tatev_hovakimyan) on

«Շուշիի հայտնի եռյակ եղբայրներից` հրաշամանուկ Արսենը։ Ասում ա, որ էդքան ուզում են իմ հետ նկարվեն, էլ չեմ ուզում, դառնալ ոստիկան, դառնալու եմ դերասան։

Բայց նկարվելու համար փող եմ ուզում բոլորից։ Արսենը արդեն Երեւանում է`մոր և փոքրիկ քուրիկի հետ,մյուս երկու եղբայրները`մորաքրոջ տղանները` Արսենն(հա, նույն անունն ունեն) ու Արմենը, ապահով տեղում են, հուսանք շուտով նորից կլինեն միասին` Երեւանում, եւ եռյակը կրկին կլինի անբաժան ու լիքը կժպտան։ Մինչեւ հաղթանակից հետո խաղաղ վերադառանան Հայաստան-Արցախից դեպի Արցախ-Հայաստան`իրենց տուն։

Հիշեցնեմ, որ թշնամին Շուշիում ռմբակոծել էր շենքը, որտեղ ապրում էր հրաշք եռյակը։

Ոչինչ ի հեճուկս թշնամու Արցախում կկառուցենք ավելի լավ շենքեր ու մեր հրաշքները կապրեն ավելի ապահով ու երջանիկ»։ Ապա նա հավելել է #հաղթելուենք հեշթեգը։



© NEWS.am STYLE