«Ոչ ես, ոչ բժիշկը ու ոչ էլ պատերազմի լրջության լիարժեք գիտակցումը Կարենին հետ չպահեց կրկին անգամ սահման գնալու ճանապարհից»․ Ալինա Մարտիրոսյանի նոր գրառումը

11:09   7 նոյեմբերի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը՝ նկարիչ Կարեն Արայանը, ով վիրավորում էր ստացել առաջնագծում, կրկին մեկնել է Արցախ։ Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որին կից գրել է․

«Չգիտեմ ինչ ասեմ: Համ տխուր եմ, համ ուրախ, համ անհանգիստ եմ, համ հպարտ: Ոչ ես, ոչ մեր ընկերներն ու բարեկամները, ոչ բժիշկը ու ոչ էլ պատերազմի լրջության լիարժեք գիտակցումը Կարենին հետ չպահեց կրկին անգամ սահման գնալու ճանապարհից: Իրական հայի կին լինելը դա պարծանքա: Մեր աղոթքերը ամեն րոպե նրանց պաշտպան կլինեն: Թող Աստված ամուսնուս իր բոլոր ընկերների ու բոլոր մեր զինվորների հետ միասին անփորձանք, ողջ և առողջ, հաղթանակած հասցնի տուն: Աստծով հաղթելու ենք. Ամեն»։



© NEWS.am STYLE