Սիրուշո՝ «Անտարբեր աշխարհ․․․». երգչուհին նոր աշխատանք է ներկայացրել (վիդեո)

12:01   7 նոյեմբերի, 2020

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Անտարբեր աշխարհ» երգի ներքո այս պատերազմական օրերի իրադարձություններից հավաքված տեսաշար:

Երաժշտության հեղինակը Սիրուշոն է, խոսքերինը՝ Սրբուհի Ստամբոլցյանը:

Հրապարակմանը կից Սիրուշոն գրել է. «Անտարբեր աշխարհ... Արցախ», ապա հավելել է #ArtsakhStrong հեշթեգը:



© NEWS.am STYLE