«Երկրագնդի վրա չկա մի այնպիսի ազգ, որ կարողանա հային ծնկի բերել․․․ Մենք հավատում ենք մեր հաղթանակին, որովհետեւ մենք ուժեղ ենք»․ ՀՀ վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյան (վիդեո)

14:06   7 նոյեմբերի, 2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Շաքե Թուխմանյանի տեսաուղերձը, որում նա ասում է․

«Ես այսօր այստեղ եմ մի մեծ առաքելությամբ, որ կոչ անեմ բոլորին չընկճվել։ Որովհետեւ մեր զինվորները, մեր թիկունքն այսօր շատ ավելի կարիքն ունի մեր աջակցության, մեր ոգեւորության, մեր հավատի։ Մենք հավատում եմ մեր հաղթանակին, որովհետեւ մենք ուժեղ ենք։ Երկրագնդի վրա չկա մի այնպիսի ազգ, որ կարողանա հային ծնկի բերել։ Եվ այսօր մենք, բոլորս մի բռունցք դարձած այստեղ ենք, որ պահպանենք մեր երկիրը, պահպանենք մեր հայությունը, թիկունք կանգնենք մեր զինվորներին, որ նրանք չընկճվեն։ Իրենք պայքարում են մեզ համար, մեր երեխաների, մեր թոռների ապագայի համար։ Ես հավատում եմ, հավատում եմ, որովհետեւ քրիստոնյա եմ։ Մենք պետք է հավատանք Աստծուն, պետք է հավատանք, որ նա երբեք մեզ մենակ չի թողնի, նույնիսկ այս դժվարին պահին։ Եվ ամենակարեւորը՝ պիտի հավատանք, որ մենք հաղթելու ենք, որովհետեւ մենք հայ ենք»։



© NEWS.am STYLE