«Մեզ ոչինչ չի հաղթի»․ թողարկվել է հայ զինվորներին նվիրված երգի տեսահոլովակը

18:06   7 նոյեմբերի, 2020

«Unity Production»-ի թիմը նախաձեռնությամբ հայ զինվորին նվիրված նոր տեսահոլովակ է ստեղծվել: «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը կատարել է Դեր Հովան, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սեւակ Ամրոյանը, Սեւակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաեւ՝ Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է եւ թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:



© NEWS.am STYLE