Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները չորրորդ երեխան են ունեցել

19:36   7 նոյեմբերի, 2020

Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը չորրորդ անգամ հայր է դարձել։ Մեդիամագնատի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, հրապարակել է նորածնի լուսանկարը՝ Հայաստանի դրոշով եւ Արցախի գլխավոր խորհրդանիշով:

«5.11.2020 Ջանիբեկյան Արեգ Արթուրի, բարի գալուստ այս խելահեղ աշխարհ։ Հավատում եմ, որ քո հայտնության հետ աշխարհը մի քիչ ավելի լավն ու բարին կլինի։ Բոլորին երջանկության, խաղաղության եւ սեր», - գրել է Էլինան՝ տեղադրելով «No war» («Ոչ պատերազմին») հեշթեգը։



© NEWS.am STYLE