«Այնքա՜ն ցավոտ է․․․»․ Մարիամ Ալեքսանյանն ու Լիա Զախարյանը՝ զոհված Տիգրան Հարությունյանի մասին

15:11   8 նոյեմբերի, 2020

Դերասանուհիներ Մարիամ Ալեքսանյանն ու Լիա Զախարյանը միկրոբլոգի իրենց էջերում գրառումներ են կատարել բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի մասին, որը զոհվել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։

Մարիամ Ալեքսանյանը գրել է․

View this post on Instagram

A post shared by Mariam Aleksanyan (@mariamaleqsanyan) on

«Ճանաչեք մեր հերոսին։ Աստված հոգիդ լուսավորի Տիկ ջան:

Տիկոյին մեր ինստիտուտից գիտեմ:

Հենց տեսնում էի իրեն միշտ կողքինիս ականջին փսփսում էի ՝«Նայի նայի ինչ նմանա Սասունցի Դավթին»: Բախտ վիճակվեց աշխատել միասին: Նկարահանումների ժամանակ անկեղծացա ու ասացի ,որ շատ եմ նմանեցնում :

Պատասխանեց ՝ «Ես ավելի սիրուն չե՞մ» :

Անմահացար»։

Լիա Զախարյանը իր կատարած հրապարակմանը կից գրել է․

View this post on Instagram

A post shared by lia (@zakharyan.lia) on

«Տիկոս, Դու ինձ չկատարած խոստում ունեիր, Չեմ մոռացել գիտես։

Ու դեռ կսպասեմ, մինչև ինձ էլ բախտ վիճակվի, մի օր քեզ պես լուսավոր հրեշտակ դարձած, Գամ Խաղաղ երկնային կյանք քեզ հանդիպելու։

Հիմա եմ հասկանում ինչքաա՜ան ասելիք ունեմ քեզ, Բառեերը կուտակվել են իրար վրա ու խեղդում են, ուզում են դուրս թռչել, խոսք դառնալ, ականջիդ հասնել։ Բայց նախատում եմ ինձ, ասելով Ուշա Լիա, դու այլևս առաջվա պես պատիվ չունես Տիկոին տեսնելու,շոշափելու, լսելու։ Դու հասարակ մահկանացու ես, Նա Լուսավոր Հրեշտակ։ Նրա հետ այսուհետ կարող ես խոսել միայն Աղոթքի միջոցով։

Ու Աղոթում եմ, Ու կաղոթեմ միշտ Քո հոգու խաղաղության համար։ Աղոթքով կասեմ, թե «Մարդկությունը» Քո տեսակի կարիքը ինչքա՜ն ունի։ Կասեմ քեզ, Թե հիմա ինչ մեծ կորուստ է Բոլորի համար, քեզ Նվիրել Երկնային Հրեշտակներին։ Կասեմ քեզ, որ քո կապուտակ, ջինջ, մաքուր աչքերը Արդեն կարոտել եմ։ Կասեմ քեզ, որ քո ժպիտն ու Սիրառատ հոգին էլ եմ կարոտել։ Կասեմ քեզ, որ չմոռանաս ինձ, ու երբեմն այցելես իմ «երազ», որ միքիչ կիսվեմ քեզ հետ, Ամուր գրկեմ ու ասեմ Շնորհակալ եմ իմ այս «Քնի ու երազի» համար, որ քո կյանքի գնով շնորհեցիր։

Այնքա՜ն ցավոտ է, օդ է դարձել այս անտեր կարոտը Տիկոս։

Ապրեմ, թե չապրեմ` ոչինչ չի փոխվի...»։



© NEWS.am STYLE