«Ողջ հոգով ու սրտով Հայաստանի հետ եմ»․ Ժաննա Լեւինա

16:31   8 նոյեմբերի, 2020

Գրող եւ հաղորդավարուհի Ժաննա Լեւինան հետեւում է Արցախյան պատերազմին եւ շատ է մտահոգվում իր ամուսնու՝ հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծննդավայրով։

Հակամարտության սրման հենց առաջին օրվանից նա կիսվում է այդ թեմայով գրառումներով։

«Ողջ հոգով ու սրտով Հայաստանի հետ եմ», - Instagram-ի Stories բաժնում գրել է Ժաննան:

ՈւՀԱ-ի օրվա կապակցությամբ Մարտիրոսյանի կինը նաեւ շնորհավորել է «Նոր հայեր» թիմին եւ խոստովանել, որ սիրում է Հայաստանը, որը տեւում է ավելի քան 20 տարի:

«Այսօր ՈւՀԱ-ի միջազգային օրն է։ Յուրաքանչյուրն ունի իր սիրելի թիմը։ Իմ թիմը «Նոր Հայերն են»։

Խելացի, բազմագիտակ, ինտելեկտուալ, ուրախ, տաղանդավոր, ընկերասեր, դաստիարակված, հյուրընկալ, բարի տղաներ (թիմի ավագն ընդհանրապես ոսկե տղա է)։

Հենց տղաների հետ բարեկամության շնորհիվ ես ավելի շատ իմացա Հայաստանի եւ այդ հնագույն ժողովրդի մշակույթի մասին։

Եվ ահա արդեն ավելի քան 20 տարի է՝ Հայաստանն ապրում է իմ սրտում։

Շնորհակալություն ամենաբազմազգ հեռուստատեսային խաղին, որը ոչ միայն ուրախանալու հնարավորություն է տալիս, այլեւ սովորելու, թե ինչպես կարող են մոլորակի տարբեր անկյուններից հավաքված մարդիկ ընկերանալ եւ սիրել»,- գրել է Լեւինան։



© NEWS.am STYLE