«Ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ սահմանին մեր տղաները հերոսաբար կռվում են․․․ Ամեն մեկս մեր ուժերի ներածի չափով պիտի սատար լինենք մեր զինվորին»․ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյան (վիդեո)

21:04   8 նոյեմբերի, 2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Արթուր Ութմազյանի տեսաուղերձը, որում նա ասում է․

«Սիրելիներս, պատերազմ է, հայրենական պատերազմ։ Ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ սահմանին մեր տղաները հերոսաբար կռվում են։ Կռվում են խրամատներում, բայց չմոռանանք, որ խրամատներն անցնում են նաեւ մեր սրտերում, անցնում են նաեւ թիկունքում եւ դրա համար յուրաքանչյուրս ատամները սեղմած, հաղթանակի հավատով լցված, հաճախ արցուներն աչքերիս ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր ուժերի ներածի չափով եւ անգամ չներածի չափով սատար լինենք մեր զինվորին, մեր հայրենիքին։ Եվ հիշեք, հայրենիքը յուրաքանչյուրիս կարիքն ունի։ Հաղթելու ենք»։



© NEWS.am STYLE