«Իմ Հայաստան, իմ Արցախ, սիրում եմ ձեզ. թեեւ սիրտս ցավում է, ես միշտ ձեր կողքին կլինեմ». Դանիել Դեքեր

10:59   11 նոյեմբերի, 2020

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայաստանի ու Արցախի համար բարդ օրերին շարունակում է աջակցել հայությանը։ Երաժիշտը, որն իրեն ընտրությամբ հայ է համարում, նոր գրառմամբ նշել է՝ ժամանակն է լինել  մեկ միասնական ժողովուրդ։

«Իմ Հայաստան, իմ Արցախ, սիրում եմ ձեզ։ Թեեւ սիրտս ցավում է, ես միշտ ձեր կողքին կլինեմ։ Մենք ապրում ենք՝ մի օր պայքարելու համար, եւ հիմա ժամանակն է լինել մեկ միասնական ժողովուրդ՝ հայ»,- գրել  է նա։



© NEWS.am STYLE