«Մինչեւ կյանքի վերջին օրը կրքերով էր ապրում»․ դերասանները սգում են Ջիգարխանյանի մահը

15:31   14 նոյեմբերի, 2020

Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը մահացել է այսօր՝ 86 տարեկան հասակում: Նա խորհրդային թատրոնի եւ կինոյի ամենատաղանդավոր դերասաններից մեկն էր, որը կյանքի է կոչել հիշարժան կերպարների մի ամբողջ շարք։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Ինչպես խոստովանել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, դերասանի մասնակցությամբ իր սիրելի ֆիլմը եղել է «Տղամարդիկ»-ը՝ չորս տաքսու վարորդ ընկերների մասին։

Հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի Ելենա Պրոկլովան հարցազրույցներից մեկում նշել է, որ Ջիգարխանյանը շատ կրքոտ մարդ էր, եւ այդ որակը դրսեւորվում էր իր կյանքի բոլոր ոլորտներում:

«Մարդը մինչեւ կյանքի վերջին օրերն ապրել է կրքերով, հույզերով, եւ ոչ միայն բեմում, կինոյում, այլեւ իր անձնական կյանքում։ Նա միշտ նայել է ապագային, միշտ ցանկացել է ինչ-որ նոր բան։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում եւ հարազատներին, եւ նրա հանդիսատեսին։ Շատ ցավալի է, որ նա այլեւս մեզ հետ չէ, նա դեռ շատ բան կարող էր անել, ուստի շնորհակալություն եմ հայտնում նրան այն ամենի համար, ինչ նա արդեն արել է», - արցունքներն աչքերին պատմել է արտիստուհին։

View this post on Instagram

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ իր հերթին գրել է․ «Չափից շատ կորուստներ։ Մնաս բարով, իմ հերոս Արմեն Ջիգարխանյան։ Ես ձեզ հետ կյանքումս մեկ անգամ եմ շփվել՝ 2006 թվականին։ Մենք գնացինք թատրոն եւ մեզ ուղեկցեցին Ջիգարխանյանի աշխատասենյակ։ Սեղանին դրված էր Ռոբերտ Դե Նիրոյի պատկերով ամսագիրը։ Երբ Արմեն Բորիսովիչը մտավ սենյակ նա անմիջապես ասաց, որ նա իսկական դերասան է, քանի որ նրա աչքերը միշտ խաղում են, իսկ աչքերը ամենակարեւորն են։ Հետո նա հարցրեց, թե արդյոք ես գիտեմ հայոց լեզուն, եւ ես պատասխանեցի՝ «Բա Ոնց» (իհարկե) եւ նա գրկեց ինձ։ Հիշատակդ վառ մնա»։

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan)

«Մեծ թվով դերեր է խաղացել այս հրաշալի արտիստը։ Իսկ քանի մուլտֆիլմների հերոսներին է նա նվիրել իր ձայնը։ Լեգենդները հեռանում են: Շատ ցավալի է», - նշել է Միխայիլ Գալուստյանը։



© NEWS.am STYLE