«Ես մի օր պետք է սարքեմ այդ տունը». Միքայել Ոսկանյանի գրառումը՝ Դադիվանքում այրված տան մասին

15:26   15 նոյեմբերի, 2020

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատմելով իր կյանքում տեղի ունեցած մի դեպքի մասին։ Նա գրել է․

«2018թ, մարտի 1-ին, Ստեփանակերտից Երևան վերադառնալիս, Դադիվանքի տակ ցավալի ավտովթարի ենթարկվեցինք:

Գյուղի տղամարդիկ վազեցին ու շրջված մեքենայից դուրս հանեցին ինձ, Լուսինին ու 1 տարեկան Վանին...

Մինչ ես օգնության հասած տղամարդկանց հետ փորձում էի հասկանալ վթարի պատճառները, Լուսինին ու Վանին արդեն տեղավորել էր մի շատ բարի ընտանիք իր տանը, ընտանիք,որ արդեն 8-րդ երեխային էր սպասում...Լուսինին ու Վանին մաքսիմալ հոգեբանական աջակցություն ցուցաբերեցին, ինձ էլ...

Երեկ այրվեց այդ տունը...

Ես մի օր պետք ա սարքեմ իրենց տունը»:



© NEWS.am STYLE