Մոսկվայում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին (ֆոտո)

13:29   17 նոյեմբերի, 2020

Մոսկովյան դրամատիկական թատրոնում հրաժեշտ են տալիս ԽՍՀԿ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Այն տեղի է ունենում բաց ձեւաչափով, որպեսզի արտիստի արվեստի երկրպագուները կարողանան վերջին հրաժեշտը տալ նրան։

Ջիգարխանյանին կհուղարկավորեն Վագանկովսկու գերեզմանատանը՝ դստեր կողքին, նշում է «Իզվեստիա»-ն։

Արմեն Ջիգարխանյանը 85 տարեկան հասակում մահացել է նոյեմբերի 14-ին։ Վերջին տարիներին նրա առողջական վիճակը վատացել էր։  

Լուսանկարը՝ StarHit



© NEWS.am STYLE