«Չեմ ցանկանում Թուրքիա մեկնել. ես աջակցում եմ Արցախին». իրանցի մոդել Լիլի Գալիչի

17:59   17 նոյեմբերի, 2020

Իրանցի մոդել Լիլի Գալիչին հայտնել է, որ աջակցում է Արցախին։

Մոդելը հետեւորդներին հարց է ուղղել, թե Ամանորին որ երկիր կարող է մեկնել, ապա պարզաբանել, որ Թուրքիա մեկնելու ցանկանություն չունի։

«Ես, իսկապես, չեմ ցանկանում Թուրքիա գնալ։ Ես պարզապես թվում էի վայրերը, որոնք բաց են ամերիկացիների համար։ Աշխարհի մեծ մասը փակ է ամերիկյան անձնագրի համար։ Ես աջակցում եմ Արցախին»,- գրել է մոդելը։



© NEWS.am STYLE