«Ադրբեջանցիները կարող են հայերի կոտորածի կոչ անել, եւ Facebook-ը ոչինչ չի անում. սոցիալական ցանցը նախազգուշացրել է ինձ». Դանիել Դեքեր

15:59   18 նոյեմբերի, 2020

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայաստանի ու Արցախի համար բարդ օրերին աջակցում է ողջ հայությանը։

Երգիչն այս անգամ իր Facebook-յան էջում անդրադարձել է Facebook սոցիալական ցանցի կանոններին։ «Facebook-ն ինձ նախազգուշացրել է ադրբեջանցուն ապուշ անվանելու համար՝ ի պատասխան հայերի դեմ բռնության կոչերի: Ինչո՞ւ ես կարող եմ պատժվել, երբ ադրբեջանցիները կարող են հայերի կոտորածի կոչ անել, եւ Facebook-ը ոչինչ չի անում»,- գրել է նա։



© NEWS.am STYLE