«2020-ի մոռացված ազգը». Իվետա Մուկուչյանի ռեպորտաժն Արցախից (վիդեո)

16:57   18 նոյեմբերի, 2020

Իվետա Մուկուչյանը ռեպորտաժ է նկարահանել Արցախում։  Երգչուհին «2020-ի մոռացված ազգը» անունը ստացած աշխատանքում պատմել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, նոյեմբերին ստորագրված հայտարարության, հայերի զգացած ցավի մասին։ Երգչուհին ռեպոտրտաժը պատրաստել է գերմաներենով, այն ուղեկցվում է անգլերեն լուսագրերով։  

«Իմ առաքելությունը պատմելն է մեր ազգի մասին, որն այս օրերին մոռացված է աշխարհի կողմից: Վերջին անգամ այցելեցի այն վայրերը, որոնք միշտ իմ հայրենիքի մի մասն էին: Օրեր անց մենք ստիպված ենք այն հանձնել թշնամուն ՝ որպես պատերազմի դառը գին: Իմ սիրելի Արցախ ... Դժվար է խոսել քո տարածքային ամբողջականության մասին անցյալ ժամանակով:

 
Հասկանալով, որ աշխարհը լուռ է, ես որոշեցի ներկայացնել եղածն այս ռեպորտաժի միջոցով: Սա իմ առաջին վավերագրական աշխատանքն է, ներողություն եմ խնդրում, որ այն իդեալական չէ»,- ներկայացնելով աշխատանքը՝ գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE