«Պատերազմի առաջին օրվանից, անտեսելով առողջական ծանր վիճակը, Արսենը շատ կարեւոր գործ է կատարել». Վարդան Բադալյանի գրառումն Արսեն Գրիգորյանի մասին (ֆոտո)

13:13   19 նոյեմբերի, 2020

Երգիչ Վարդան Բադալյանն Արցախում պատերազմի օրերին առաջնագծում էր։ Նա ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել երգիչ Արսեն Գրիգորյանի հետ՝ պատմելով, որ վերջինս առաջնագիծ օգնություն է հասցրել։

«Պատերազմի առաջին օրվանից, անտեսելով առողջական ծանր վիճակը, Արսենը աննկատ, բայց շատ կարեւոր ու հայրենանվեր գործ է կատարել՝ առաջնագիծ հասցնելով մեծաքանակ օգնություն։ Հերթական անգամ եկել էր»,- գրել է նա։



© NEWS.am STYLE