Մահացել է «Վայրի վարդը» եւ «Հարուստները նույնպես արտասվում են» սերիալների աստղ Մալենի Մորալեսը

12:02   22 նոյեմբերի, 2020

Մահացել է հայտնի մեքսիկացի դերասանուհի, «Վայրի վարդը» եւ «Հարուստները նույնպես արտասվում են» սերիալների աստղ Մալենի Մորալեսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մեքսիկայի դերասանների ազգային ասոցիացիային։

«Դերասանների ազգային ասոցիացիան խորապես ցավում է մեր գործընկեր Մալենա Մորալեսի մահվան համար, ով այսօր կյանքից հեռացել է», — հայտնել են ասոցիացիայից:

Կնոջ մահվան պատճառները չեն նշվում, սակայն հայտնի է, որ նա երկար ժամանակ հիվանդ է եղել քաղցկեղով։

Մորալեսն իր ստեղծագործական կարիերան սկսել է 1979 թվականին։ Նրան ամենամեծ հայտնիությունն են բերել «Հարուստները նույնպես արտասվում են», «Կամիլա» եւ «Վայրի վարդ» ժապավենները։



© NEWS.am STYLE