«Танцы» շոուի նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով

17:12   22 նոյեմբերի, 2020

TNT հեռուստաալիքի «Танцы» շոուի նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հաղորդման եթերում հայտարարել է շոուի հաղորդավար Լյայսան Ուտյաշեւան:

Կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել մասնակիցներ Ռաշի, Սվետա Կամբուրի եւ Բրայան Օպոկուի մոտ:

Լրատվամիջոցների տվյալներով՝ հիվանդանոցում է նաեւ պարուսույց Իգոր Ռուդնիկը։

«Մոսկվայում բարդ համաճարակաբանական իրադրության կապակցությամբ մենք որոշում ենք կայացրել դադարեցնել շոուի նկարահանումները։ Մարդկանց առողջությունը, ովքեր ստեղծում են այս լայնածավալ նախագիծը, եւ մասնակիցները մեզ համար առաջին տեղում են»,- ասել է Ուտյաշեւան:

Նա հստակեցրել է, որ նկարահանումները կվերսկսվեն 2021 թվականի սկզբին։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE