Ջիգարխանյանի թատրոնն առաջարկել է նոր գեղարվեստական ղեկավարի թեկնածուին

20:31   22 նոյեմբերի, 2020

Մոսկվայի դրամատիկական թատրոնը՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ, որոշում է կայացրել դիմել մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտին՝ դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Գազարովին նոր գեղարվեստական ղեկավար նշանակելու առաջարկով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրին։

Աղբյուրը նշել է, որ թատրոնի անձնակազմն ընդհանուր ժողովում միաձայն նման որոշում է կայացրել:

«Ժողովի ընթացքում անձնակազմը միաձայն որոշել է խնդրել մշակույթի դեպարտամենտին, որպեսզի թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն իր վրա վերցնի հայտնի դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Գազարովը», — հայտնել է պարբերականի աղբյուը:



© NEWS.am STYLE