«Մենք միշտ կհիշենք ձեր սխրանքը». Գարիկ Մարտիրոսյան

23:37   22 նոյեմբերի, 2020

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը մեկն է այն մարդկանցից, ովքեր ակտիվորեն աջակցել են Արցախին եւ Հայաստանին ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում։ Նա Վլադիմիր Սոլովյովի եթերներից մեկի հյուրն էր, որտեղ պաշտպանում էր հայկական դիրքորոշումը․․․

Այսօր` Արցախում զոհված զինվորների հիշատակի օրը, Գարիկ Մարտիրոսյանը գրառում է կատարել իր Instagram-ում: «Նոյեմբերի 22-ը Հայաստանում հայտարարվել է Արցախում զոհված մեր հերոսների հիշատակի օր։ Մենք միշտ կհիշենք ձեր սխրանքը», - գրել է նա՝ հրապարակելով հայկական եկեղեցու գմբեթի լուսանկարը՝ խաչով։

Հրապարակմանը  կից մեկնաբանությունների հատվածը Գարիկ Մարտիրոսյանն անջատել է․․․



© NEWS.am STYLE