Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կոչվել Ջիգարխանյանի անունով

09:40   23 նոյեմբերի, 2020

Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմը որոշում է կայացրել թատրոնը վերանվանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անունով։ Թատերախումբը մտադիր է մոտակա ժամանակներում այդ առաջարկով դիմել մայրաքաղաքի իշխանություններին։  

Թատրոնին հիմնադրի անունը տալու որոշումը կայացվել է կոլեկտիվի ընդհանուր ժողովի ընթացքում։

«Որոշում է կայացվել Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին խնդրել թատրոնին տալ հիմնադրի անունը, որ այն կոչվի ոչ թե «Ջիգարխանյանի ղեկավարությամբ», այլ «Մոսկվայի Ջիգարխանյանի անվան թատրոն»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հայտնի է նաեւ, թե ում թեկնածությունն են արտսիտները ծրագրում ներկայացնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Նրանց կարծիքով՝ այդ պարտականությունները պետք է կատարի դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Գազարովը։

Լուսանկարը՝ Սերգեյ Պյատակով/«ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE