Հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել (վիդեո)

10:21   23 նոյեմբերի, 2020

Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, որը պարբերաբար ելույթ է ունենում Երեւանում, Արցախին նվիրված ստեղծագործողություն է կատարել։ Վոկալիզի հեղինակը Մարտին Ուլիխանյանն է, որն էլ հրապարակել է կատարման տեսագրությունը։

«Իմ վոկալիզն՝ ի հիշատակ արցախյան պատերազմի զոհերի։ Շնորհակալություն Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիին հիանալի կատարման համար»,- գրել է Ուլիխանյանը։



© NEWS.am STYLE