Դերասան Պավել Պրիլուչնիին հոսպիտալացրել են դաժան ծեծից հետո

11:48   23 նոյեմբերի, 2020

Կալինինգրադում «В клетке» սերիալի նկարահանումները դերասան Պավել Պրիլուչնիի համար դադարեցված են անորոշ ժամկետով։ Արտիստին ծեծի ենթարկվելուց հետո վնասվածքներով շտապ հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է Telegram-յան «Hue» ալիքը։

«Մոսկվայում ծեծի են ենթարկել դերասան Պավել Պրիլուչնիին։ Նա դիմային կոտրվածք ունի, քերծվածքներ գլխի հատվածում, ջարդվածքներ»,- հայտնել է աղբյուրը։

Ալիքի տեղեկություններով՝  Պրիլուչնին առաջիկա երկու շաբաթը կանցկացնի քաղաքային կլինիկաներից մեկի վնասվածքաբանության բաժանմունքում։



© NEWS.am STYLE