«Պատերազմի մասին հիշողությունները ցավոտ են, բայց ամենալավն են… ամենաթանկն է տված այդ հիշողություններն ունենալու համար». Գեւորգ Գրիգորյան

12:51   23 նոյեմբերի, 2020

Դերասան Գեւորգ Գրիգորյանը, որն Արցախում պատերազմի ընթացքում առաջնագծում է եղել, նոր գրառում է արել՝ խոսելով պատերազմի մասին հիշողություններից։

«Նոր հասկացա, պատերազմի մասին հիշողությունները ցավոտ են, բայց ամենալավն են, որովհետեւ էդ հիշողությունը կերտված է եղբայրների ու ընկերների սուրբ թափված արյունով ու ինքնազոհաբերությամբ։ Դրանք ամենաթանկն էին, ամենաթանկն ա տված էդ հիշողությունները ունենալու համար»,- Facebook-յան էջում գրել է նա։ 



© NEWS.am STYLE