«Դու պատերազմում պարգեւներ էիր ստանում, իսկ քո ընտանիքին այդ ժամանակ արտաքսում էին՝ որպես ազգի դավաճաններ». Մարգարիտա Սիմոնյանն՝ իր պապիկի մասին

17:43   23 նոյեմբերի, 2020

RT-ի եւ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պապիկի ծննդյան օրը Instagram-յան էջում պատմել է ռեպրեսիաների տարիներին ընտանիքի ճակատագրի եւ այն մասին, թե ինչպես է Սիմոնյան ազգանվանը «ь» տառն ավելացել։

«Այսօր իմ պապիկի՝ հորս հոր՝ Սարգիս Սիմոնյանի ծննդյան օրն է։ Երբ 44 տարեկան հասակում Սարգիսն առաջնագծում պարգեւներ էր ստանում, նրա մորն ու քրոջը՝ Ղրիմում պարտիզանների, արտաքսում էին Ուրալ Ղրիմի տասնյակ հազարավոր հայերի հետ՝ էթնիկական սկզբունքով:

Երբ Խրուշչովի օրոք Ղրիմի հայերին վերադարձրին, բոլորի անձնագրերում «ь» են ավելացրել, համենայնդեպս: Տարբերելու համար։ Պապիկս այդ մասին գրել է «Правда внукам» գրքում։ Նա 97 տարեկան կդառնար։ Մենք հիշում ենք քեզ, պապիկ»,- գրել է Մարգարիտան:  



© NEWS.am STYLE