«Այս պահին ամենակարեւորը գերի ընկած մեր հերոսների ողջ ու առողջ վերադարձն է… պատերազմը երկու շաբաթ է՝ ավարտվել է, իսկ մարդիկ դեռ գերի են». Գրիգ Գեւորգյան

18:07   24 նոյեմբերի, 2020

Շոումեն, սցենարիստ Գրիգ Գեւորգյանն Instagram-յան էջում գրառում է արել՝ նշելով, որ գերության մեջ հայտնված զինվորների հարցով շտապ լուծում է անհրաժեշտ։

«Այս պահին ամենակարեւորը գերի ընկած մեր հերոսների ողջ ու առողջ վերադարձն է։ Ավելի կարեւոր ոչինչ այս պահին չկա։ Պատերազմը երկու շաբաթ է՝ արդեն ավարտվել է, իսկ մարդիկ դեռ գերի են։ Շտապ լուծում է պետք, շտապ»,- նշել է նա։



© NEWS.am STYLE