«Պատվավոր հյուրը». «Ոսկե ծիրանի» շրջանակներում կցուցադրվի Ատոմ Էգոյանի ֆիլմը

19:01   24 նոյեմբերի, 2020

Երեւանի Ոսկե ծիրան 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-ին տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր» ֆիլմի ցուցադրությունը։

2019թ.-ի ժապավենի տեւողությունը 105 րոպե է, լեզուն՝ անգլերեն, ենթագրերը կլինեն հայերեն։  

Ֆիլմի մասին. Ջիմն ու դուստրը՝ միջնակարգ դպրոցի երաժշտության երիտասարդ ուղուցչուհի Վերոնիկան, փորձում են հանգուցալուծել իրենց խճճված պատմություններն ու շաղկապված գաղտնիքները: Մի խաբեության շատ վատ ընթացքի պատճառով Ջիմի դստերը 17-ամյա Քլիվի հանդեպ պաշտոնական դիրքի չարաշահման կեղծ մեղադրանք է ներկայացվում: Ինչեւէ, Վերոնիկան համոզված է, որ պատժի է արժանի, բայց ավելի վաղ գործած հանցանքների համար: Դստեր անդրվելիությունից շթոփահար ու հիասթափված հոր տառապանքն անդրադառնում է սննդի տեսչի նրա աշխատանքի վրա: Ջիմը մեծ ազդեցություն ունի ընտանեկան փոքր ռեստորանների վրա, ազդեցություն, որը չի երկմտում օգտագործել:

 



© NEWS.am STYLE