«Ոչ մեկ կյանքում չի կարող իր պետության համար անի ավելին, քան էս տղերքն արդեն արել են... Մի արժեզրկեք․․․»․ Գարիկ Պապոյան

21:19   24 նոյեմբերի, 2020

Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է տեսանյութ, որին կից գրել է․

Շատ հեշտ ա նահատակվածների մասին մեկ րոպե լռել, ստատուսներում գրել «Մեր Հերոսներ» ու անցնել  առաջ:

Արա բա ողջ մնացածները!!!!!! Հերոս չե՞ն։

Բա գերի ընկածները ՀԵՐՈՍ չե՞ն։

Հիմա որ «անտերության» են մատնված, ո՞վ ա մեղավոր։ Էլի նախկինները...

Հասկացանք... հերիք ա...

Տեր կանգնեք տղերքին:::::

Ոչ մեկ կյանքում չի կարա իր պետության համար անի ավելին, քան էս տղերքը արդեն արել են...

Մի արժեզրկեք․․․»։

 



© NEWS.am STYLE