Ալեքսանդր Շիրվինդտն ու նրա կինը կորոնավիրուսով հոսպիտալացվել են

11:41   25 նոյեմբերի, 2020

Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը վարակվել է կորոնավիրոսով։ Նրան հոսպիտալացրել են։ Նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է հայտնվել նաեւ նրա կինը, հայտնում է Telegram-յան «112» ալիքը։

Բժիշկները նրանց վիճակը ծանր են գնահատում։ Բուժաշխատողների կանխատեսմամբ՝ ամուսինները հիվանդանոցում մի քանի օր կանցկացնեն։ Դերասանի որդին՝ հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը, հրաժարվել է մեկնաբանել հոր հոսպտալացման մասին լուրը։

Ալեքսանդր Շիրվինդտը խորհրդային դերասան է, թատերական ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոն գեղարվեստական ղեկավարը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE