Մեգան Մարքլը պատմել է վիժման մասին

14:11   25 նոյեմբերի, 2020

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտարարել է, որ վիժում է ունեցել։ Այս մասին արքայազն Հարիի կինը պատմել է The New York Times պարբերականին։ Մեգանի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին։

«Ես ուժեղ ցավ զգացի։ Ընկել էի գետնին՝ Արչիին գրկիս՝ օրորոցային երգելով երկուսիս հանգստացնելու համար։ Ուրախ մեղեդի, որը հակադիր էր իմ զգացման հետ, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Ես գրկում էի առաջնեկիս՝ իմանալով, որ կորցնում եմ երկրորդ երեխայիս»,- խոստովանել է դքսուհին։



© NEWS.am STYLE