«Նիկոլը կգնա, դա անխուսափելի է. ապագայում նոր աղետներից խուսափելու համար հաջորդ իշխանությունը պետք է մտածի կրթության մասին». Մհեր Մկրտչյան

17:39   26 նոյեմբերի, 2020

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է արել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեռանա. դա անխուսափելի է։

«..մի մեղադրեք նիկոլապաշտ զանգվածին անուղեղ լինելու մեջ` նրանք ունեցել են նույն ուղեղը 10, 20, 30 տարի առաջ: Ուղղակի դուք չեք նկատել: Բայց նրանք եղել են ու Նիկոլից առաջ հավատացել են просто Մարիային, Բարխուդարովին, Լոսում ապրող հորքուրի տղուն...

Նիկոլը կգնա․ դա անխուսափելի է: Իմքայլական պատգամավորների ճակատին միշտ դաջված կմնա «դավաճան» բառը, դա արդեն իրողություն է:

Բայց ապագայում նոր աղետներից խուսափելու համար հաջորդ (կապ չունի`որ) իշխանությունը պետք է մտածի կրթության մասին:

Այդ ժամանակ այլեւս երբեք հերոս չի դառնա սափրված կամ թրաշով Նիկոլը, սերիալի կերպարը կամ արտասահման տեսած հեռավոր բարեկամը»,- գրել է նա։



© NEWS.am STYLE