Յոթ երեւույթ, որոնց մասին չպետք է բարձրաձայնել

21:12   27 նոյեմբերի, 2020

Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք հիանալի հոդված, որը խորհուրդ ենք տալիս ուշադիր կարդալ։ Արեւելյան մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող Վյաչեսլավ Ռուզովն իր հոդվածում անդրադարձել է հնդիկ իմաստունների փորձին եւ ներկայացրել այն յոթ երեւույթները, որոնց մասին պետք է չբարձրաձայնել։

1. Առաջինը, ինչը պետք է գաղտնիք պահել, ձեր հետագա ծրագրերն են։ Մի խոսեք ձեր ծրագրերի մասին, մինչեւ դրանք չկատարվեն։

2. Հարկավոր է գաղտնիք պահել ձեր կատարած բարեգործությունները։ Դրա մասին պետք է միայն դուք իմանաք։ Սա պարծենալու թեմա չէ։

3. Կարիք չկա բոլորին պատմել ձեր սննդակարգի, քնի ռեժիմի, սեռական հարաբերությունների եւ ձեր առօրյա կյանքին վերաբերող այլ մանրամասների մասին։

4. Պետք չէ բարձրաձայնել ձեր առնական եւ ուժեղ տղամարդ լինելու մասին։ Մենք բոլորս էլ ամեն օր կանգնում ենք դժվարությունների առաջ եւ փորձում ենք հաղթահարել դրանք։ Սրա մասին պետք չէ ընդհանրապես պատմել։

5. Պետք չէ խոսել ձեր կրթվածության մասին։ Այն ձերն է եւ պետք չէ աղաղակել դրա մասին։

6. Կարիք չկա, որ ձեր ընկերներն ու բարեկամները իմանան ձեր ընտանեկան կյանքի՝ հատկապես խնդիրների մասին։ Հիշեք, որքան քիչ խոսեք ձեր ընտանիքի մասին, այնքան ավելի ամուր ու կայուն կլինեն ձեր ընտանեկան հարաբերությունները։

7. Հարկավոր է մոռանալ տգեղ բառերի եւ վիրավորական խոսքերի մասին։ Մի աղտոտեք ձեր հիշողությունը։ Երբ դուք տուն եք վերադառնում, փորձեք մոռանալ բոլոր տհաճ երեւույթների մասին եւ վայելել ընտանեկան ջերմությունը։



© NEWS.am STYLE