Կորոնավիրուսով վարակված Ալեքսանդր Շիրվինդտը գանգատվել է թուլությունից

11:11   28 նոյեմբերի, 2020

Դերասան Ալեքսանդր Շիրվինդտը, որ վարակվել էր կորոնավիրուսով, «StarHit»-ին հայտնել է, որ թուլություն է զգում։

«Գլուխս մի փոքր պտտվում է, թուլություն կա, բայց ես հույս ունեմ, որ երկուշաբթի արդեն ավելի լավ կզգամ»,- նշել է Շիրվինդտը։

Արտիստը հույս է հայտնել, որ կկարողանա երեք օր անց դուրս գրվել հիվանդանոցից։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 86-ամյա Շիրվինդտն ու նրա կինը հոսպիտալացվել են։ Նրա կնոջ մոր հիանդությունն անախտանիշ է ընթանում։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE