Դեւիդ Լինչը «Netflix»-ի համար սերիալ է նկարահանում

17:17   28 նոյեմբերի, 2020

Ռեժիսոր Դեւիդ Լինչը նոր սերիալի ստեղծման համար կաշխատի ամերիկյան «Netflix» ընկերության հետ, հայտնում է What's on Netflix պորտալը։

Մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ Լինչի նախագիծը կրում է «Գլիցինիա» («Wisteria») աշխատանքային անվանումը։ Այս բառը նշանակում է մանուշակագույն ծաղկող բույս։

Հրապարակման մեջ նաեւ նշվում է, սերիալի արտադրությունը պետք է սկսվի 2021թ.-ի մայիսին, այն կնկարահանվի Calver ստուդիայում։ Լինչը սերիալի սցենարիստն է ու ռեժիսորը, իսկ Սաբրինա Ս. Սազերլենդը՝ պրոդյուսերը։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE