Ծննդյան օրվանից հետո Վիկտորյա Բոնյան ստիպված է եղել շտապ օգնություն կանչել

10:59   29 նոյեմբերի, 2020

Հեռուստահաղորդավարուհի, «Դոմ 2» նախագծի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյան ծննդյան 41-րդ տարեդարձից անմիջապես հետո շտապ օգնություն է կանչել Դուբայում։ Այդ մասին Բոնյան հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում։

«Ծննդյան օրն ավարտվել է բժշկով ու շտապ օգնությամբ։ Ինչպե՞ս է այսպես պատահում։ Պատմում եմ՝ 41 տարին բոլորել է, եւ վերջ, անմիջապես բժշկի ենք կանչում։ Հիմա ներարկում կանի»,- պատմել է Բոնյան։

Հաղորդավարուհին նշել է, որ ցավերն իրեն տանջում են երեկվանից եւ ցույց է տվել, թե ինչպես է այլազգի բժիշկը դեղը հավաքել ներարկիչի մեջ՝ ներարակում կատարելու համար։

Մյուս հրապարակմամբ Բոնյան պատմել է, որ միջկողային նեւրալգիա ունի եւ հավելել, որ ցավերն արդեն անցել են։ Նա ցույց է տվել, թե ինչպես է իրանի ու մեջքի հատվածում թեյփ օգտագործել, ինչից հետո ինքնազգացողությունը լավացել է։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE