Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին. կհնչեն Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները

15:53   30 նոյեմբերի, 2020

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է մասնակցելու Արամ Խաչատրյանի զարմիկների` ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100-ամյա եւ Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-ցուցահանդեսին։

Ելույթ կունենան Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Մաքսիմ Նովիկովը (ալտ), Էլեն Սահակյանը (դաշնամուր): Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը:
Համերգի ընթացքում կկատարվեն Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։



© NEWS.am STYLE