«Զզվելի է, երբ տարբերություն եք դնում… բոլորս գյումրեցի, ղարաբաղցի, դիլիջանցի ենք, հայ ենք մենք, մի ազգ ու մի ընտանիք». Կարեն Ասլանյան

19:07   30 նոյեմբերի, 2020

Դերասան Կարեն Ասլանյանը նոր գրառում է արել՝ խոսելով ստեղծված իրավիճակի մասին։

«Ղարաբաղցի, գյումրեցի, վանաձորցի, իջեւանցի, դիլիջանցի, կապանցի, արտաշատցի, երեւանցի ու այսպես շարունակ...

Ի՞նչ կապ ունի՝ ով որտեղից է: Զզվելի է, երբ տարբերություն եք դնում, կապ չունի, մի՛ արեք: Դաս չեղավ այս ամեն ինչը: Հերիք է, բոլորս գյումրեցի, բոլորս ղարաբաղցի, դիլիջանցի ենք, ի՞նչ կապ ունի, հայ ենք մենք, մի ազգ ու մի ընտանիք: Թարգեք, ամոթ է:

Այս մեկը տորթ տվեց, այս մեկը տորթը կերավ: Ուրիշ բան չկա՞ խոսելու, գերիներին հետ բերեք»,- Instagram-այն էջի Stories բաժնում գրել է նա:



© NEWS.am STYLE