Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց կմեկնարկի միաբանության հավաք

21:25   30 նոյեմբերի, 2020

Դերասան Հրանտ Թոխատյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով վաղը միաբանության հավաքի մասին։

«Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց մեկնարկում է միաբանության հավաք, որի նպատակն է աջակցել մեր զինվորների եւ զինծառայողների հարազատներին եւ մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

1. Մասնակիցների հավաքը 12։45-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց

2. 13։00 հավաքի մեկնարկը

Միացե՜ք մեզ, միասին արագացնենք մեր տղաների վերադարձը»,- գրել է նա։



© NEWS.am STYLE