«Ոնց որ բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան…». Գոհար Գասպարյանն՝ էկոնոմիկայի նախարարի հայտարարության մասին

17:19   1 դեկտեմբերի, 2020

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը։ «Բացվելու են թուրքական նավահանգիստները, եւ ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, եւ մեր շուկան՝ Ադրբեջանի համար, եւ պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,- հարցազրույցում նշել էր Քերոբյանը։

Instagram-յան էջի Stories բաժնում Գոհար Գասպարյանը հրապարակել է հայտարարությունն ու գրել. «Ոնց որ բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան… Սարսափելի է այս ամենը»:

Լուսանկարը՝ Գոհար Գասպարյանի ֆեյսբուքյան էջից 



© NEWS.am STYLE