Հայտարարվել է CINEMANIA-ի հաղթողների ցանկը. ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացել է Նորա Մարտիրոսյանի ֆիլմը. Հայաստանի ազգային կինոկենտրոն

18:49   1 դեկտեմբերի, 2020

Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո, հայտարարվել 1 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացավ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը:

Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան:



© NEWS.am STYLE