«Պետք է առաջնային տեր կանգնել մեր գերիներին». դերասան Կարո Հովհաննիսյան

19:52   1 դեկտեմբերի, 2020

Դերասան Կարո Հովհաննիսյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Սարի աղջիկ» սերիալում, Instagram-ի իր էջի Story բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնցին մեկը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի դերասանը Ղարաբաղյան հարցի շուրջ.

«Սկսեմ կարեւորից… Ես կարծում եմ՝ դավաճանն ու հողատուն իր պարտված թիմի հետ միասին պետք է հրաժարական տա, հետո պատժվի՝ ըստ մարդկային ու իրավական օրենքի: Բացի այդ՝ պետք է առաջնային տեր կանգնել մեր գերիներին, հետո մեր սահմաններին: Մեզ պետք է նոր մարդ, նոր դեմք, որ բանակցի ու կարողանա ինչ-որ բան փոխել»,-գրել է Կարոն, նաեւ հավելել,-«Դավաճան է այն ղեկավարը, որը թքած ունի իր ժողվրդի եւ հայրենիքի վրա հանուն աթոռի»:



© NEWS.am STYLE