«Մեծ քաղաքականությունը Աստծո պատիժն է երկրին». Նունե Եսայան

10:11   2 դեկտեմբերի, 2020

Երգչուհի Նունե Եսայանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին։

Նա Instagram-յան էջում տեղադրել է իր կատարման տեսագրությունն ու գրել. «Մեծ քաղաքականությունը Աստծո պատիժն է երկրին։

Նա մեզ խոշորացույցի տակ ցույց է տալիս մարդու անսահման ագահությունն ու չարությունը; Դարավոր Կորստի ցավը քարացրել է մեզ եւ չենք կարողանում սթափվել։ Աղոթենք։ Մենք առաջին քրիստոնիա Ազգն ենք ու մեր աղոթքը առաջինն է հասնում Աստծուն։ Իսկ մենք այդքան էլ քիչ չենք ու մեզ ՀԱՅ են ասում։ Խաղաղություն աշխարհին»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Nune Yesayan (@nuneyesayanofficial)



© NEWS.am STYLE