Նիհարողի օրագիրը. ես հղի եմ

22:32   9 սեպտեմբերի, 2013

Ողջո՛ւյն: Ուզում եմ ուրախ լուր հայտնել: Արդեն 6 շաբաթ է՝ հղի եմ, եւ իմ վայրի ախորժակն ու քաշի ավելացումը հենց դրա հետ է կապված: Հետաքրքիր է, որ քաշ հավաքելու համար անհանգստանալով՝ բոլորովին մոռացել էի դաշտանի մասին: Եվ երբ հայտնաբերեցի, որ այն ուշանում է, հասկացա. նյարդայնանալու, անընդհատ սառնարանի կողմն ուղղվելու եւ ինքս ինձ զսպել չկարողանալու պատճառն իմ ներսում մեծացող փոքրիկ էակն է:

Ես անսահման ուրախ եմ: Թեկուզ դրա հետեւանքով նորից վերականգնեցի այն կիլոգրամները, որոնցից այդքան դժվարությամբ ազատվել էի: Կարեւորը՝ հիմա կարողանամ հետեւել ինձ եւ ավելի շատ չգիրանալ:

Փոքր-ինչ տխրում եմ այս տողերը գրելիս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս ամբողջ ընթացքում աջակցում էին ինձ: Փորձեք արդեն առանց ինձ նիհարել: Եթե հարցեր ունենաք, կարող եք դիմել Էլենիին: Նա միշտ պատրաստ է անհատույց օգնել բոլորին:

Հույս ունեմ շատ շուտով վերադառնալ եւ ձեզ հետ միասին շարունակել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարը: Այս անգամ՝ ավելի խելամիտ մոտեցմամբ եւ անհրաժեշտ մասնագետի հսկողության ներքո: Ի դեպ, նախորդ հղիությունս ինձ համար յուրօրինակ դիետա էր: Այն ժամանակ ես առանց դժվարության նիհարում էի: Հնարավոր է՝ այս անգամ էլ հաջողվի:

Բոլորիդ հաջողություն եւ շնորհակալություն:

Անի



© NEWS.am STYLE