«Պատերազմից հետո առաջին օրն է, որ մի փոքր երջանկություն եւ հպարտություն ապրեցի». դերասանուհի Ալլա Սահակյանի եղբայրը վերադարձել է տուն

20:05   2 դեկտեմբերի, 2020

Դերասանուհի Ալլա Սահակյանի եղբայրը, որը եւս Արցախյան պատերազմի մասնակից էր, վերադարձել է տուն: Այս մասին դերասանուհին հայտնել է ֆեյսբուքյան իր էջով՝ հրապրակելով եղբոր հետ համատեղ լուսանկարը:

«Եղբայրս էլ վերադարձավ տուն՝ Աստծո կամոք: Պատերազմից հետո առաջին օրն է, որ մի փոքր երջանկություն եւ հպարտություն ապրեցի։ Մեր զինվորները իսկական հերոսներ են։ Այս անհավասար պատերազմում, երբ 8 ի դեմ 80 էին գալիս, երբ գլխի վրայով արկերի տեղատարափ էր` հաղթահարելով բազմաթիվ զրկանքներ՝ սով, ցուրտ, մարդկային կորուստներ, այնուամենայնիվ, իրենց սուրբ պարտքը կատարել են հայրենիքի առջեւ ու մի մետր հետ չեն գնացել իրենց վստահված դիրքերից (տեղանուններ չեմ նշում), ու էս տեսակ տղաները շատ են։ Շատերն էլ ընկան՝ ոսկի տառերով գրելով իրենց անունները։ Թերեւս միայն զինվորից կարող ես իմանալ պատերազմի իսկական նկարագիրը։ Նրանց տեսակն է հաղթել։ Մնացյալը եղավ, ինչպես եղավ ....Փառք մեր բոլոր զինվորներին»,-հրապարակմանը կից գրել է նա:



© NEWS.am STYLE