Թավջութակահար Սեւակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել ի աջակցություն Արցախի արվեստի գործիչների

12:48   3 դեկտեմբերի, 2020

Թավջութակահար Սեւակ Ավանեսյանը, որի՝ ավերված եկեղեցում արված լուսանկարը տարածվել է ամբողջ աշխարհում, դրամահավաք է սկսել ի աջակցություն Արցախի արվեստի գործիչների։  

«Արցախում վերջին պատերազմը փոխել է հազարավոր մարդկանց կյանքեր՝ նրանց թողնելով անտուն ու աղքատության մեջ։ Արցախում ապրող հայերը ստիpված են լքել իրենց տները եւ Հայաստանում փախստական դառնալ։ Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն՝ մեր քույրերին ու եղբայրներին օգնելու համար, որոնք հիմա մեր աջակցության կարիքն ունեն։ Մեր պարտքն է ամեն օր օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր տառապում են ու բախվում դժվարությունների։

Այս բարդ ժամանակները հաղթահարելու համար մենք պետք է ուժեղ մնանք եւ սա միասին հաղթահարենք։ Մենք որոշել ենք դրամահավաք սկսել Արցախի երիտասարդ արտիստների ընտանիքներին աջակցելու համար, որոնք տուժել են վերջին պատերազմի հետեւանքով։ Բոլոր միջոցները կուղղվեն նրանց ընտանիքներին ֆինանսական եւ այլ աջակցություն տրամադրելուն։ Կարող եք ստորագրել եւ տեսնել ընտանիքներին, որոնց մեր դրամահավաքն աջակցում է։

Միացեք ձեզ եւ օգնեք միջոցներ հավաքել Արցախի երիտասարդ արտիստների ընտանիքների համար։ Եկեք եւս մեկ անգամ համախմբվենք՝ նոր հույս ներշնչելու նրանց, ովքեր բարդ ժամանակներ են ապրում։ Միասին կարող ենք բուժել միմյանց վերքերը եւ մեր երկիրն առավել ջանասիրաբար վերականգնել, քան երբեւէ։ Շնորհակալություն մշտական աջակցության համար»,- ասված է դրամահավաքի նկարագրությունում։

 



© NEWS.am STYLE