Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»

22:05   3 դեկտեմբերի, 2020

Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։

Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը եւ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից:

Նախագծի շրջանակում կկայանան կինոցուցադրություններ, կբացվի ֆոտոցուցահանդես, տեղի կունենա գրքի շնորհանդես, ինչպես նաեւ լեհական դասական երաժշտության համերգ։



© NEWS.am STYLE