«Մեր ընտանիքում արտագաղթելու մասին խոսակցություն նույնիսկ չի եղել, նման բան մտքովս չի անցել». Լուսինե Թովմասյան

11:37   4 դեկտեմբերի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իր ընտանիքում նույնիսկ խոսակցություն չի եղել արտագաղթելու մասին։

Instagram-յան էջում որդու՝ Ալեքի հետ լուսանկարը Լուսինե Թովմասյանը հետեւյալ կերպ է մակագրել. «Բոլորը խոսում են արտագաղթելու մասին: Շատ շատերն են մտածում այդ մասին, Իրականում մեր ընտանիքում նման խոսակցություն նույնիսկ չի եղել: Նման բան մտքովս չի անցել, որքան էլ շատ լավ գիտակցում ենք հետպատերազմյա դժվարությունները: 



© NEWS.am STYLE